ՌԴ քաղաքացիներին կարող է արգելվել երկրից ոսկու դուրսբերումը
Other![ՌԴ քաղաքացիներին կարող է արգելվել երկրից ոսկու դուրսբերումը](/timthumb.php?src=disc/09-01-24/0a018fcb5c4d77941a119ccb9068d05c.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը մշակում է կառավարության որոշման նախագիծ, որը սահմանափակումներ է մտցնում ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից ոսկու դուրսբերման վրա։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։
Նրա խոսքով, ոսկու արտահանման մաքսատուրքի սահմանումից հետո ֆիզիկական անձանց կողմից դրա դուրսբերումը կտրուկ աճել է և դարձել մաքսատուրքը շրջանցելու միջոց։
«Ինչու՞ վճարել 7% տուրք, եթե կարելի է չվճարել: Խցկում ես գրպաններդ ու գնում», - բացատրել է Մոիսեևը:
Որոշման նախագծով, ըստ փոխնախարարի, ֆիզիկական անձանց համար կսահմանվեն ոսկու դուրսբերման ֆիքսված ծավալներ։ Կոնկրետ թվեր դեռևս չեն հաղորդվում։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի 2024 թվականի առաջին եռամսյակի վերջին։
![](banners/armflix.jpg)