Անդրադարձ է կատարվել ՄԻՊ ներկայացուցիչների կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը
Right![Անդրադարձ է կատարվել ՄԻՊ ներկայացուցիչների կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը](/timthumb.php?src=disc/15-01-24/0dc6aea4ea4a89a76eb4f4514067a1ad.jpg&w=780)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 12-ին և 13-ին կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով:
Երկօրյա միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու կարողությունները:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս աշխատաժողովը վերաբերում է շատ առանցքային հարցի, այն է` փաստահավաք աշխատանքների իրականացման ճիշտ մեթոդաբանությանը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, չափազանց կարևորում եմ, որ մեր աշխատակազմն այս ոլորտում ունենա զարգացած կարողություններ և պատշաճ հմտություններ»,- ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:
Աշխատաժողովին որպես փորձագետներ ներգրավվել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սոցիոլոգներ Ավետիք Մեջլումյանն ու Գոհար Խաչատրյանը և իրավաբան Սոնա Ազատյանը, որոնք ներկայացրել են փաստահավաք աշխատանքներ կատարելու վերաբերյալ ուղեցույցը և պատասխանել մասնակիցների հարցերին:
Միջոցառման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին:
Միջոցառման ինտերակտիվ հատվածում Պաշտպանի աշխատակազմը կատարել է առաջադրանքներ, հնարավորություն է տրվել մշակել փաստահավաք գործունեության նպատակներին համահունչ հետազոտական գործիքներ և ներկայացնել արդյունքները:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
![](disc/15-01-24/2e0be5d13a55d69e13729515599c068c.jpg)
![](disc/15-01-24/d0fb99c4eb2458c6f2ba86a25d083591.jpg)
![](disc/15-01-24/b0830c2f78bf8d456029a0e69eda0a5c.jpg)
![](disc/15-01-24/4ed4ba8622a2c92a2208eb222413f789.jpg)
![](banners/armflix.jpg)