Չենք կարող թույլ տալ՝ նույն բանը լինի Լիբանանում, ինչ եղավ Գազայում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
World![Չենք կարող թույլ տալ՝ նույն բանը լինի Լիբանանում, ինչ եղավ Գազայում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար](/timthumb.php?src=disc/17-01-24/16f12a812ea41497691fb8f0c4973edb.jpg&w=780)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Լիբանանում իրավիճակի սրման մեծ սպառնալիքի մասին։ Նրա կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Լիբանանում չլինի Գազայի հատվածում ռազմական գործողությունների նման իրավիճակ, գրում է Kommersant-ը։
«Որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող տեսնել Լիբանանում այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի այն, ինչ կատարվում է Գազայում»,- գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցի իր էջում:
Նրա խոսքով, ՄԱԿ-ը պատրաստ է օգտագործել իր բոլոր ռեսուրսները Լիբանանի շուրջ լարվածությունը թուլացնելու համար։
![](banners/armflix.jpg)