Նովակ Ջոկովիչը 3-րդ շրջանից հետո շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությանում
Sport![Նովակ Ջոկովիչը 3-րդ շրջանից հետո շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությանում](/timthumb.php?src=disc/19-01-24/98aeb2f30f43f1fcafcafee1e2715b82.jpg&w=780)
Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջան:
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ջոկովիչը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչերիի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչը հաղթեց 3 սեթում` 6:3, 6:3, 7:6 հաշվով:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:
![](banners/armflix.jpg)