Բաղրամյան պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան
Emergency Case![Բաղրամյան պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան](/timthumb.php?src=disc/21-01-24/0ebe300439513bae95baa04af7f25c06.jpg&w=780)
Հունվարի 21-ին՝ ժամը 01։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 54 հասցեի մոտակայքում բախվել են Nissan (վարորդ՝ Վ․ Ե․) և Toyota (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները․ Nissan մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան։
Փրկարարներն ուղղել են Nissan մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
![](banners/armflix.jpg)