Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելգիայի դեսպանին
Political![Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելգիայի դեսպանին](/timthumb.php?src=disc/24-01-24/68a88b10323f8478571ef07fbeff405f.jpg&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը Բելգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը:
![](banners/armflix.jpg)