ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունը կտրամադրվի առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում
Society![ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունը կտրամադրվի առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում](/timthumb.php?src=disc/02-02-24/1b87fb6135e226207eec609e54ac4e4c.jpg&w=780)
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամի չափով աջակցության հունվար ամսվա վճարումները կիրականացվեն առաջիկա երկու-երեք աշխատանքային օրերի ընթացքում։
Այս մասին փետրվարի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության աշխատանքների ընթացքին։
«Նախատեսված է հունվար ամսվա վճարումներն ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը»,-մանրամասնել է Մանուչարյանը։
Նա հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումներն այսուհետ նախատեսված է իրականացնել հստակ պարբերականությամբ։
Դրանք կիրականացվեն մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։
«Փետրվար ամսվա դեպքում կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը»,-հավելել է նա։
![](banners/armflix.jpg)