Տղամարդու ատամի ցավը պարզվել է՝ քաղցկեղի նշան է
Other![Տղամարդու ատամի ցավը պարզվել է՝ քաղցկեղի նշան է](/timthumb.php?src=disc/03-02-24/11d9fe09d396285d6c23cf38f409756e.jpg&w=780)
Պարզվել է, որ կանադացի տղամարդու ատամի ցավը բերանի խոռոչի քաղցկեղի ախտանիշ է, որի պատճառով ստիպած է եղել հեռացնել ստորին ծնոտի մի մասը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կանադացի Ուեյն Ռայմերն սկսել է ատամի ցավից տառապել 2006 թվականի մայիսին: Դրա դեմ պայքարելու համար նա ասպիրին է ընդունել, այնուհետև դիմել բժշկի: Ատամը հեռացնելիս ատամնաբույժը պացիենտի մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է կասկածել: Դա հաստատել է արմատախողովակի հյուսվածքի բիոպսիան: Տղամարդը 17 ժամ տևած՝ ստորին ծնոտի մի մասի հեռացման վիրահատության է ենթարկվել, որն այնուհետև վերականգնել են ձախ ձեռքի և ոտքի հյուսվածքի օգնությամբ: Վիրահատությունից հետո նա մի քանի ամիս ճառագայթային բուժում է անցել, որը հանգեցրել է բերանի հատվածում ծանր այրվածքների։
Բժիշկները կանխատեսել էին, որ տղամարդը կապրի վեց տարուց էլ պակաս։ Սակայն այս պահին նա ողջ է, թոշակառու է և կարողացել է տեսնել չորս թոռներին։
![](banners/armflix.jpg)