Ադրբեջանում 25-ամյա տղան կացնով սպանել է ընտանիքի հինգ անդամներին (լուսանկար)
Other![Ադրբեջանում 25-ամյա տղան կացնով սպանել է ընտանիքի հինգ անդամներին (լուսանկար)](/timthumb.php?src=disc/13-02-24/0e5fd823db48f620dc45e0c0dfacafda.jpg&w=780)
Բաքվում ձերբակալվել է ընտանիքի հինգ անդամների սպանության մեջ կասկածվող տղամարդը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ 1999 թվականի փետրվարի 13-ին ծնված Ահմեդ Ախմեդովը վիճաբանության ժամանակ սպանել է ծնողներին և կրտսեր եղբորը։
Պարզվել է նաև, որ Ախմեդ Ախմեդովը, նախքան նշված հանցավոր արարքը կատարելը, մեկ այլ հասցեում սպանել է քրոջը՝ Էլմիրա Ախմեդովային (ծնված 1997 թ.) և նրա մանկահասակ դստերը։
![](disc/13-02-24/4a452ab0b6189c9a59248d2cecc2d296.jpg)
![](banners/armflix.jpg)