Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք․ Գվարդիոլա
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։
«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք։ Հիանալի է, որ նման տեմպով խաղացինք: Մենք համբերատար էինք: Ես կրկին հպարտանում եմ իմ թիմով, բայց դա դիմակայությունը դեռ չի ավարտվել: Երրորդ գոլը մեզ շատ օգնեց, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտել աշխատանքը մեր երկրպագուների աչքի առաջ և դուրս գալ հաջորդ փուլ:
Այսօր գլխավոր խնդիրը հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները չկորցնելն էր։ Մենք գոլ բաց թողեցինք, որից կարելի էր խուսափել, բայց երբեմն նման բաներ են լինում։ Բաց թողած գոլին լավ արձագանքեցինք ու ընդմիջումից առաջ երկրորդ գոլը խփեցինք։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այստեղ «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Կոպենհագենի» դեմ հանդիպումները կարող են շատ բարդ և ինտենսիվ լինել, այդ պատճառով մենք այդքան բարձր տեմպ ենք սահմանել»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Անգլիայում։