Խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում․ Նաիրի Հոխիկյան
BlogosphereԼրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանում արտագնա աշխատանքի, խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում։
Արդեն մի շարք մարդկանց ծանուցագրեր են ուղարկվել՝ պահանջելով վճարել 2021-2023 թվականներին ՌԴ-ում արտագնա աշխատանքից ստացած եկամտահարկ։
Այսինքն մարդը իր երկրում աշխատանք չունենալու պատճառով ամիսներ շարունակ դրսում ապրի ու չարչարվի, ապրելու միջոց վաստակի, գա Հայաստան, այստեղ էլ իշխանությունը փողերը վերցնի ձեռքից՝ հարկի տեսքով։
Եթե դուք կամ ձեր մտերիմները ևս ստացել են այդպիսի ծանուցագիր պահանջներ, խնդրում եմ տեղեկացրեք»։