«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ին
Sport![«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ին](/timthumb.php?src=disc/16-02-24/68f65c48e948fa01d6d390f6ec4da2d9.jpg&w=780)
Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը: Վերջինս հայրենիքում հանդես է եկել «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» և «Ռուխ» ակումբներում, ավելի քան 50 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
Պարամոնովը երեք մրցաշրջան է անցկացրել Երևանի «Ուրարտու»-ի կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր:
«Ալաշկերտ»-ի նորեկը թիմի կազմում մասնակցել է Բելեկում կայացած ուսումնամարզական հավաքին:
![](banners/armflix.jpg)