«Նապոլին» ունի նոր գլխավոր մարզիչ
SportԻտալիայի չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Վալտեր Մացարիին փոխարինել է իտալացի Ֆրանչեսկո Կալցոնան, որը Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչն է, հաղորդում է նեապոլյան ակումբի կայքը։ «Նապոլիի» հետ Ֆրանչեսկո Կալցոնայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա կհամատեղի աշխատանքը «Նապոլիում» եւ Սլովակիայի հավաքականում։
Ֆրանչեսկո Կալցոնան եղել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի օգնականը։ Նա երկրորդ մարզիչ է եղել նաեւ «Պերուջայում», «Ալեսանդրիայում», «Սորենտոյում», «Էմպոլիում» եւ «Կալյարիում»։
Մացարին այս մրցաշրջանում «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր ֆրանսիացի Ռուդի Գարսիային։