Մեծ Բրիտանիայում հրթիռը քիչ է մնացել սպանի պաշտպանության նախարարին․ ԶԼՄ
World Press![Մեծ Բրիտանիայում հրթիռը քիչ է մնացել սպանի պաշտպանության նախարարին․ ԶԼՄ](/timthumb.php?src=disc/21-02-24/8116ebd4fc4f6f43095f2ad7f02dbcc6.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն իրականացրել են Trident II բալիստիկ հրթիռի անհաջող արձակում, որը քիչ է մնացել սպանի պաշտպանության նախարար Գրանտ Շեփսին, հաղորդում է The Sun-ը:
«Հրթիռը սխալ է արձակվել և ընկել օվկիանոսում բրիտանական միջուկային սուզանավից մի քանի մետր հեռավորության վրա», - ասվում է նյութում:
Այդ պահին պաշտպանության նախարար Շեփսը ադմիրալի հետ գտնվում էր HMS Vanguard միջուկային սուզանավում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նման դեպք է տեղի ունեցել 2024 թվականի հունվարի 30-ին Ֆլորիդայի ափերի մոտ անցկացվող ուսումնական վարժանքների ժամանակ։
![](banners/armflix.jpg)