Կառավարությունը հավանության է արժանացրել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու որոշումը․ ԿԳՄՍ
Political![Կառավարությունը հավանության է արժանացրել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու որոշումը․ ԿԳՄՍ](/timthumb.php?src=disc/29-02-24/9daacb6449409558cf14f7ecd7a2d54b.jpg&w=780)
Նշենք, որ մշակույթի հիմնադրամի ստեղծման նպատակներն են օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը:
Կառավարման նոր մոդելով նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարչատնտեսական համակարգում մեկ կենտրոնից և վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն: Նոր մոդելով նախատեսվում է նաև ապահովել թանգարանների հուշանվերային տնտեսության կազմակերպման գործընթացները՝ նպաստելով թանգարանների գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և կրթական գործունեության զարգացմանը, նոր ժամանակակից ցուցադրությունների կազմակերպմանը, միաժամանակ ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ներդրմանը:
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքեթինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք, որ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծման դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության 2002 թ. նոյեմբերի 20-ի «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում»։
![](banners/armflix.jpg)