ԵՄ որոշ երկրների դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից. Մեդվեդև
Blogosphere
«Ռուսաստանում ԵՄ երկրների դեսպանները հրաժարվել են հանդիպել ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ` իբրև թե Բրյուսելի որոշ խորհուրդների հետևելով։ Սա բացարձակապես հակասում է դիվանագիտական ներկայացուցչությունների և դեսպանների հանձնարարությունների գոյության գաղափարին։
Իրականում այս բոլոր դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից, իսկ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնել։
Սրանք դեսպաններ չեն, այլ քաղաքական անմիտներ, որոնք չեն հասկանում իրենց իրական խնդիրները»,-X սոցիալական ցանցում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։