Ռուս մարմնամարզիկները հրաժարվել են մեկնել Բաքու
Sport![Ռուս մարմնամարզիկները հրաժարվել են մեկնել Բաքու](/timthumb.php?src=disc/07-03-24/736f181afa6c450a00b6145ab20a5e60.jpg&w=780)
Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի բոլոր մարզիկները չեն մասնակցի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու որակավորման մրցումներին, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Վասիլի Տիտովը։
Նրա խոսքով՝ հավաքականի մարզիկները որոշել են բաց թողնել մարտի 7-ին Բաքվում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության փուլը, քանի որ նրանցից ոչ ոք չի ցանկացել չեզոք կարգավիճակ ստանալ։
«Դա մեր մարզիկների և մարզիչների գիտակցված ընտրությունն է: Մենք չենք մասնակցելու նաև հաջորդ Աշխարհի գավաթներին»,- պարզաբանել է Տիտովը:
![](banners/armflix.jpg)