Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքով
World![Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքով](/timthumb.php?src=disc/08-03-24/222e738f96b5dc088ea0c436699628ad.jpg&w=780)
Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքով, որը կրկին թիրախավորել է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հարգել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի ու արտահայտման և մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալվածներին։
«Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ նշում է անկախ ադրբեջանցի լրագրողների դերն ու խիզախությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)