Հիմնանորոգվում է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը
Society![Հիմնանորոգվում է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը](/timthumb.php?src=disc/11-03-24/8d4a476a28f21f9fd32ebec920e7807c.jpg&w=780)
Հիմնանորոգվում է Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածը։ Մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ Այն ներառում է Աշխատակ քաղաքի Երևանյան և Արամ Մանուկյան փողոցները‚ ինչպես նաև իջատեղեր։
Այժմ նշված հատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը‚ քանդվում է ճանապարհային պատվածքը‚ այնուհետև տեղադրվելու է 10սմ հաստությամբ ավազակոպիճ‚ 20սմ խճավազային հիմք‚ խոշորահատիկ ասֆալտբետոնե և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։
Արամ Մանուկյան փողոցի վրա այժմ կառուցվում է մոտ 390 գծամետր երկարությամբ հենապատ‚ ճանապարհն այս հատվածում լայնացվում է։
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
![](disc/11-03-24/26497a271dbd56b8f4c84f7d5d36d2db.jpg)
![](disc/11-03-24/281cadbc4676fc020f2b937e3e500d62.jpg)
![](disc/11-03-24/22dd26f3220f94423c0aa739f2bcb0bb.jpg)
![](disc/11-03-24/865457b2f82b197481e078db485d2534.jpg)
![](disc/11-03-24/f7134673c9b040f66c85f4e094f7feaf.jpg)
![](disc/11-03-24/8d5f1e2fb26e1343d42c8a610db3ae90.jpg)
![](disc/11-03-24/c1a59fbefa8877190fc86e02a16be14a.jpg)
![](disc/11-03-24/b6e9ce401b76ee46d4fc9ad64d3b2854.jpg)
![](disc/11-03-24/3209ec40ab0774c028e9ddc3d9352860.jpg)
![](banners/armflix.jpg)