«Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվել է ավտոմեքենա
Emergency Case![«Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվել է ավտոմեքենա](/timthumb.php?src=disc/13-03-24/5d4915740633efb0e598f0918c6d30f5.jpg&w=780)
Մարտի 12-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին այրվում է «Dodge Caravan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ն․):
Հրդեհը մեկուսացվել է մարտի 13-ին, ժամը 00:02-ին, մարվել՝ 00:40-ին։ Այրվել է ավտոմեքենան:
![](banners/armflix.jpg)