Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են մահացել
NK![Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են մահացել](/timthumb.php?src=disc/13-03-24/b09f7fe2e3f49c4b0258ddb7477d002a.jpg&w=780)
Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկանը կրակել է իր ծառայակիցների վրա։ Միջադեպի պատճառը, ըստ հաղորդագրության, «ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելն» է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մեկ կրակոցից վիրավորվել են 1982 թվականին ծնված ոստիկան Ռամիզ Իսմայիլովը և ոստիկան Աբիդ Մուստաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։
![](banners/armflix.jpg)