ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցել են. Financial Times
World Press![ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցել են. Financial Times](/timthumb.php?src=disc/14-03-24/7b48fe8a761297c6eb1c9ebf9fb9594d.jpg&w=780)
ԱՄՆ-ն Օմանում գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ։ Այս մասին գրում է Financial Times թերթը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Վաշինգտոնը Թեհրանի հետ քննարկել է միջուկային ծրագիրը, ինչպես նաև Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումները։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել հունվարին և առաջինն են եղել տասը ամիսների ընթացքում։
Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են հունվարին և առաջինն են եղել վերջին տասը ամսվա ընթացքում։ Բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցել են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը և Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին, իսկ Իրանը ներկայացրել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին:
Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ-ն փորձել է համոզել Իրանին ճնշում գործադրել Եմենի հութիների վրա։ Վաշինգտոնը նույնպես մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Նշվում է, որ բանակցությունների հերթական փուլը պետք է տեղի ունենար փետրվարին, սակայն այն հետաձգվել է։
![](banners/armflix.jpg)