Մոդել Կարա Դելևինի առանձնատունն այրվել է (լուսանկարներ)
Leisure![Մոդել Կարա Դելևինի առանձնատունն այրվել է (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/16-03-24/0dce086dfe3edafb0ab89f0dfdcb2e11.jpg&w=780)
Մարտի 16-ին հրդեհ է բռնկվել սուպերմոդել Կարա Դելևինի առանձնատանը։ Հաղորդում է Page Six-ը։
Լոս Անջելեսում գտնվող 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է։ Ըստ հրշեջների՝ հրդեհը բռնկվել է տան հետնաբակում կեսգիշերին, որից հետո կրակը պատել է սենյակներից մեկը և տարածվել ձեղնահարկ։ Ամբողջությամբ փլուզվել է տան տանիքը։ Տանը բնակվողներից մեկը հոսպիտալացվել է։ 618 քմ տարածքում բռնկված հրդեհը մարվել է մոտ երկու ժամվա ընթացքում։ Այդ ժամանակ մոդել Կարա Դելևինը գտնվում էր Լոնդոնում։ Հրշեջներին հաջողվել է հրդեհից փրկել մոդելի ընտանի կենդանիներից երկուսին` կատուներին։
«Իմ սիրտը կոտրված է այսօր։ Չեմ կարող հավատալ սրան: Կյանքը կարող է փոխվել մի ակնթարթում։ Գնահատե՛ք այն, ինչ ունեք»,- գրել է մոդելը սոցցանցերում։
![](disc/16-03-24/c26f40817b263f86c5b6b63783854ae3.jpg)
![](disc/16-03-24/3570de8dc2badcc3e5f820c7fa1c6808.jpg)
![](disc/16-03-24/c71b4747d070b2ac6c5f9c711bef7f38.jpg)
![](disc/16-03-24/59183c5c5c6e1ef3706537a37e6a7cd6.jpg)
![](disc/16-03-24/34430dc7a6fde2d8f20d906e4936714d.jpg)
![](banners/armflix.jpg)