Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է բուսածածկույթ
Society![Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է բուսածածկույթ](/timthumb.php?src=disc/17-03-24/d2b3cd0f71acedaf90acb898ab74fce6.jpg&w=780)
Մարտի 17-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։09-ին։ Անտառամերձ հատվածում այրվել է մոտ 8 հա, իսկ անտառում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ։
![](banners/armflix.jpg)