Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ
Right![Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ](/timthumb.php?src=disc/21-03-24/aae41ffabb5e0982dc8fd2fe034865ce.jpg&w=780)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ.
«Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։
Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։
Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:
Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»։
![](banners/armflix.jpg)