«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն գործածները ՌԴ քաղաքացիներ չեն․ ՌԴ ՆԳՆ
World![«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն գործածները ՌԴ քաղաքացիներ չեն․ ՌԴ ՆԳՆ](/timthumb.php?src=disc/23-03-24/1afd1be8a837c02959923c732c3c8754.jpg&w=780)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվայի մարզում ահաբեկչություն գործածները ՌԴ քաղաքացիներ են:
«Մի շարք տելեգրամյան ալիքներում և սոցիալական ցանցերում այսօր տարածվել են պնդումներ, որ մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության համար կասկածվող չորս անձինք, որոնք ավելի ուշ ձերբակալվել են Բրյանսկի մարզի տարածքում, Ռուսաստանի քաղաքացիներ են: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են»,- նշված է ՌԴ ՆԳՆ հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)