Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել
World![Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել](/timthumb.php?src=disc/26-03-24/a9eaa011ea2a54057c93dbf7fe78d388.jpg&w=780)
Ինգուշեթիայում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն Սեյդ-Ումար Իմագոգևին Կարաբուլակում վնասազերծված ԴԱԻՇ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) բջիջին օգնելու կասկածանքով, հաղորդում է Известия-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին:
Ինչպես «Известия»-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում:
Ինգուշեթիայում՝ Կարաբուլակ քաղաքում, մարտի 2-ին հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ռեժիմ է սահմանվել՝ մի խումբ զինյալների վնասազերծելու նպատակով։ Անվտանգության ուժերը հայտնել են վեց զինյալների ոչնչացման մասին։ Նշվել է, որ նրանցից երեքը, այդ թվում՝ հանցախմբի ղեկավարը, գտնվում էին դաշնային հետախուզման մեջ։ Դրանից հետո Կարաբուլակում վերացվել է ԱՊԿ ռեժիմը։
![](banners/armflix.jpg)