Բայդենը մեկնաբանել է Բալթիմորում տեղի ունեցած միջադեպը
World![Բայդենը մեկնաբանել է Բալթիմորում տեղի ունեցած միջադեպը](/timthumb.php?src=disc/26-03-24/2a9a9ef6010da538e9d7826ccf7bd502.jpg&w=780)
Բալթիմորում Ֆրենսիս Սքոթ Քի մայրուղու կամուրջը փլուզվել է ոչ թե միտումնավոր գործողության, այլ սարսափելի վթարի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին մենք որևէ հիմք չունենք ենթադրելու, որ դա դիտավորյալ արարք էր... ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա սարսափելի վթար էր», - ասել է Բայդենը Սպիտակ տանը:
Մինչ այս Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտնել էր, որ Բալթիմորում կամրջին բախված Dali նավի անձնակազմը ժամանակին աղետի ազդանշան է ուղարկել, ինչը թույլ է տվել տեղի իշխանություններին փակել տրանսպորտային ենթակառուցվածքի մուտքը և կյանքեր փրկել։
![](banners/armflix.jpg)