Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին
Russia![Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին](/timthumb.php?src=disc/27-03-24/900109f008263a36d0115aa2da2dbacd.jpg&w=780)
«Թուրքիայի դռները փակ են» ահաբեկիչների և ահաբեկչությունը որպես քաղաքական գործունեություն օգտագործողների համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բոլորի հետ, բայց մեր դուռը փակ է թե՛ ահաբեկիչների, թե՛ ահաբեկչական կազմակերպությունների քողի տակ քաղաքականություն վարողների համար։ Թուրքիան 40 տարի վճարել է ահաբեկչության գինը, և դա չենք հանդուրժի ևս 40 տարի»,- գրել է Էրդողանը։
Էրդողանը նաեւ մեղադրել է թուրքական ընդդիմությանը ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ։
![](banners/armflix.jpg)