Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասին
Other![Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասին](/timthumb.php?src=disc/28-03-24/def78eb2406db0340a4d825d82884ce1.jpg&w=780)
Մեջքի ստորին հատվածում ցավը և գիշերամիզությունը պրոստատիտի առաջին նշաններից են։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում տղամարդկանց զգուշացրել է ուրոլոգ Ալեքսեյ Իգնատիեւը։
Բժիշկը նշել է, որ եթե շագանակագեղձի բորբոքումը չբուժվի, ժամանակի ընթացքում գործընթացը կդառնա քրոնիկ և կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել։ Ուստի, ասել է նա, պետք է չանտեսել հիվանդության վաղ ախտանշանները։
Իգնատիևը նշել է, որ պրոստատիտի առաջին դրսևորումները, որպես կանոն, ցավն են մեջքի ստորին հատվածում կամ շեքի շրջանում, հաճախակի կամ դժվար միզարձակումը։ Նաև, եթե հիվանդությունը սուր ձևով է դրսևորվում, կարող է բարձրանալ ջերմաստիճանը, դողի և թուլության գանգատներ լինեն, եզրափակել է բժիշկը։
![](banners/armflix.jpg)