«ՀՀ ոչ մի տարածք չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Blogosphere![«ՀՀ ոչ մի տարածք չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել](/timthumb.php?src=disc/04-04-24/206cdef386dec0a1df9f1b008dc98a85.jpg&w=780)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է ՀՀ քարտեզը և գրառում կատարել․
«Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:
![](disc/04-04-24/9be4c8de3f897880a6386a09ae24686c.jpg)
![](banners/armflix.jpg)