ՌԴ Պետդումայում կոչ են արել վերանայել աշխատանքային միգրանտների ներգրավման սկզբունքները
World![ՌԴ Պետդումայում կոչ են արել վերանայել աշխատանքային միգրանտների ներգրավման սկզբունքները](/timthumb.php?src=disc/05-04-24/0f884097d77de071fd754cb0332e434c.jpg&w=780)
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը խոսել է աշխատանքային միգրանտների ներգրավման սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, նա հանդես է եկել արտոնագրային համակարգի վերացման օգտին։
Տոլստոյը կոչ է արել կրճատել Ռուսաստանում ցածր որակավորում ունեցող մասնագետների գտնվելու ժամկետը։ Նրա կարծիքով՝ դա պետք է սահմանափակվի աշխատանքային պայմանագրի տեւողությամբ։ Դրա ժամկետը լրանալուց հետո միգրանտներին պետք է ստիպել լքել երկիրը:
![](banners/armflix.jpg)