Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան
Blogosphere![Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան](/timthumb.php?src=disc/20-04-24/a6b55fe8db05aaba8dcbb1c594fa39d8.jpg&w=780)
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց՝ անկախ նրա ով լինելուց, հայացքներից և դավանանքից, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին, որովհետև հիմա այն կառավարում են ապազգային ուժեր: Ամոթ և ստորացում եմ զգում մեր այս վիճակի համար:
Հատկապես այսպիսի իրավիճակներում է ակնառու դառնում իրական պետություն ունենալու կարևորությունը. Պետություն, որ ծառայում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանն ու բարեկեցությանը: Սա է իմ երազած Հայաստանը, որ դեռ պիտի գա»:
![](banners/armflix.jpg)