Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
World Press![Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց](/timthumb.php?src=disc/22-04-24/bcab3f2d1ed9bc14fa7e01b8730e256f.jpg&w=780)
Հանածո վառելիքի օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Իհարկե, բոլորիս համար էլ պարզ է. հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին: Բոլորիս համար սա նշանակում է արդյունաբերական գործընթացների փոփոխություն»,- ասել է Շոլցը:
Միաժամանակ, նույն ելույթի շրջանակներում Գերմանիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտյորեն Ռուսաստանի հետ առևտրային կապերի խզումից հետո Գերմանիային գազ տրամադրելու, այդ թվում՝ նոր հանքավայրերի յուրացման համար։
![](banners/armflix.jpg)