Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ
SportՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կպայքարեն ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։
Հայ ֆուտբոլիստներն ընդգրկվել են 100 խաղացողների ցանկում, որոնցից կընտրվեն լավագույն 30-ը քվեարկության երկրորդ փուլի համար։
Սպերցյանն արդեն ավտոմատ անցել է երկրորդ փուլ, քանի որ մրցաշրջանի ընթացքում ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուրը՝ Armsport