Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
World![Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը](/timthumb.php?src=disc/23-04-24/e235d2a537a65be71f25a0bd00c0cef7.jpg&w=780)
Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը։ Սլովենիայի ԱԳՆ-ն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ և շնորհավորում է կողմերին՝ կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:
![](banners/armflix.jpg)