Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
Blogosphere![Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու](/timthumb.php?src=disc/23-04-24/72e8acfa7e8c485f54aaf5071cea0679.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը կկայանա նոյեմբերին՝ Բաքվում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։
«Պատիվ ունեցա ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վոլաոիմիր Զելենսկիին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին»,- գրել է դիվանագետը։
![](banners/armflix.jpg)