Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Right![Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր](/timthumb.php?src=disc/23-04-24/ea9f75a47c42bc5be84cf1482cd69dab.jpg&w=780)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ապրիլի 22-ին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-38-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրով։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Հակոբյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
![](banners/armflix.jpg)