Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ Վարդանյան
Political![Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ Վարդանյան](/timthumb.php?src=disc/25-04-24/ab5a210e834301f6f2e0d4d6298dfa23.jpg&w=780)
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք նման ձեւաչափով: Շատ կարեւոր է, որ ե'ւ մեր բարեկամական խումբը Ֆրանսիայում, ե'ւ Ձեր ղեկավարած բարեկամական խումբը Հայաստանում հնարավորություն է ունենում տեսնել իրադրությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ այցելել տարբեր տարածաշրջաններ եւ փորձել հասկանալ մեր համագործակցությունը նաեւ տարածքային եւ տեղական մակարդակներում»,- մասնավորապես ասել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
![](banners/armflix.jpg)