Այսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)
Society![Այսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/01-05-24/68008f1136c35961b0b4b24cbca4328b.jpg&w=780)
Այսօր, ոչ աշխատանքային օրով, Երևանից բավականին մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը՝ աջակցություն հայտնելու կիրանցիներին: Նրանց թվում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց փոքրիկների հետ, ի դեպ, նրանց մի մասին ամուսնացրել և մկրտել է Բագրատ Սրբազանը:
Կիրանց են այցելել նաև գործարարներ, որոնք հրաժարվել են լուսանկարվել:
Նշենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ տավուշցիներն ու տարբեր տարածաշրջաններից շարժմանը միացած մեր հայրենակիցները պայքարում են ՀՀ իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու և հանձնվելու Ադրբեջանին:
Հետևաբար, սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է, ուստի՝ ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության:
![](disc/01-05-24/48268b4c96687212edf2f71349e3dac7.jpg)
![](disc/01-05-24/ff620e76dc7c24aae548162360825fc7.jpg)
![](disc/01-05-24/d764318e3bde59bbd12a1c8901dc7b78.jpg)
![](disc/01-05-24/1571807c5dfeda984380a95f4658c22c.jpg)
![](disc/01-05-24/62d8e03b5d9363e2785103fac65478d8.jpg)
![](disc/01-05-24/95939afd733b3139bd59a50ba8b04571.jpg)
![](disc/01-05-24/adbf0b3a4333370f48c875fef4fd1865.jpg)
![](disc/01-05-24/c0cc0c8c99699c3ead2c08dcdec33525.jpg)
![](disc/01-05-24/0ddec8388ab18b0c80604f48722a0db3.jpg)
![](disc/01-05-24/aaa9f8987b40d3db40062bdbdecfe006.jpg)
![](disc/01-05-24/3fab76aba762f8a5301881f8d8e29271.jpg)
![](disc/01-05-24/0d6455078d71c4be289fb6ff8374adba.jpg)
![](disc/01-05-24/60b1f7069e52d67a6767aaf86953ed06.jpg)
![](banners/armflix.jpg)