Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
World![Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ](/timthumb.php?src=disc/01-05-24/2b807bd4de1517d79dbf650d05243dbd.jpg&w=780)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2024 թվականի անհատական գործընկերային համագործակցության ծրագրի շրջանակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի բարձրագույն շտաբի փորձագիտական խմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում «Ռազմածովային ուժերի մարտական պատրաստության գնահատման» դասընթացի թեմայով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Նշվում է, որ դասընթացի հիմնական նպատակն է մարտական պատրաստության ոլորտում ուսուցանել ՆԱՏՕ-ի չափանիշները և օպերատիվ կարողությունների հայեցակարգի մեթոդաբանությունը։ Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի ՆԱՏՕ-ի շուրջ 30 գործընկեր երկիր։
![](banners/armflix.jpg)