Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ)
Photos![Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/02-05-24/071d738baa54adb438f68c6e99a9ba5d.jpg&w=780)
Առնվազն 36 մարդ է զոհվել Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես հայտնել ենք, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ Մեյչժոու քաղաքում, 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և հայտնվել հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով՝ որոշ մեքենաներ այրվել են։ Ճանապարհի փլուզված հատվածի երկարությունը մոտ 18 մ է։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ մայրուղու փլուզման պատճառը կարող են լինել անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում տեղացած հորդառատ անձրևները:
![](disc/02-05-24/54c30cbde4897fa7365f05870aee662e.jpg)
![](disc/02-05-24/b18a60bb712958dda7642f5e5ba0361b.jpg)
![](disc/02-05-24/27be4bf5713b1c2820123e24a1cf1597.jpg)
![](disc/02-05-24/52f1f4a98da428b4cd238f9c9b5d7b45.jpg)
![](disc/02-05-24/0f19e6c817125ad71d1b62d4f0fe8179.jpg)
![](disc/02-05-24/eb478813f971a11c2ba3836eef2d57db.jpg)
![](banners/armflix.jpg)