17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան

Blogosphere
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա»:
Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, որից դուք տեղյակ չեք և որը չի հրապարակվում, փաստացի Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է: Սա Ադրբեջանի պետական, պաշտոնական, կրթական, գաղափարախոսական և անվտանգային պլան է, որը կյանքի է կոչվում վերը նշված բոլոր մակարդակներով ըստ պետականորեն հաստատված գաղափարախոսական քաղաքականության՝ սկսած դպրոցներում այս թեմաներով օլիմպիադաներ կազմակերպելուց մինչև միջազգային հարթակներում լոբբինգ: Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան դարձնելը պլան չէ այլևս, այլ իրականություն, իր պետական իրագործմամ ժամանակացույցով: Տավուշի հյուսիս արևելյան պաշտպանական համալիրի լուծարումը, ստորացուցիչ ականազերծումը հայ սակրավորի ձեռքով և հայ ոստիկանի ապահովագրմամբ այս պլանի տեխնիկական պահանջ է, որն իրականացվում է:
Փաստացի Ալիևը ըստ իրեն դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող տարածքում, որը ըստ իրեն առաջիկայում դառնալու է «արևմտյան ադրբեջան» ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար) ով էլ ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի կետերի իրականացնում է այն: Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:
1. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական պետական իշխանությունները պետք է վերացնեն բոլոր պաշտպանական և ռազմական բնագծերն ու ականապատ դաշտերը, սահուն կերպով լոկալիզացնեն և տեղահանման պայմաններ ստեղծեն այդ պաշտպանական բնագծերին հարող հայ բնակչության համար, որ պլանի իրագործման համար որևէ խոչընդոտ չառաջանա: Չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» միակողմանի լուծարում պաշտպանական գիծը և առաջարկում ծառ տնկել, որ ադրբեջանցիներից չվախենան
2. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական, պետական իշխանությունները պետք է ներքին և հանրային մտածողության մեջ սերմանեն վախ և տագնապ պլանի իրագործմանը խոչընդոտելու պարագայում պատերազմի և բռնի տեղահանումների սպառնալիքով, որ դիմադրության և ինքնապահպանման ինստինկտը թմրի և չարթնանա, այլ գործի ադապտացման ինստինկտը: Հակառակ դեպքում չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» սպառնում պատերազմով սեփական ժողովրդին և իրեն հռչակում խաղաղության միակ երաշխավոր:
3. Ժամանակավորապես Հայաստան կոչվող « արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողից պատրաստված պլանի և փաստաթղթի ողջ տեղական իշխանական և նրան կից օլիգարխիկ, գաղափարական, քաղաքական գործակալական շահառուներն ու աշխատակիցները պետք է ողջ ռեսուրսով լծվեն հայ ժողովրդի պահպանողական և դիմադրողական ռեսուրսի, մտքի, գաղափարների սննկացմանն ու խայտառակմանը հնարավոր բոլոր անբարո և շինծու դեղատոմսերով վերացնեն դրանց մոբիլիզացիոն ինստիտուցիոնալ հիմքերը: Հակառակ դեպքում չկա որևէ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» խորը կոնֆլիկտի մեջ Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչու է սննկացնում հայ զինվորի և մարտիկի կերպարը ասելով, թե «ի՞նչ գործ ունի զինվորը սահմանին» և ամբողջական երկրաշարժի ենթարկում ազգային կրթական համակարգի հիմքերը:
Առայժմ նշել եմ երեք կետ, չանդրադառնալով միջազգային, ինֆորմացիոն, հանրային և մյուս ուղղություններով մեր դեմ մղվող պատերազմներին, որ կարդաք և տարածեք, իսկ մինչ կարդում եք Հայաստանի սահուն վերածումը «արևմտյան ադրբեջանի» տեղական ռազմավարների ձեռամբ շարունակվում է: Լուծումներ կան և այդ լուծումների բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է: Կանգնել հենց այն ինստիտուտների կողքին և բարձրացնել դրանց իմունիտետը , որոնց սննկացման ուղղությունով էլ տարվում է ողջ օկուպացիոն աշխատանքը ներքին և արտաքին թշնամու կողմից:
Հայ Առաքելական Եկեղեցի
Հայոց Բանակ
Հայկական ազգային պահպանողական գաղափարախոսական պատկանելիություն:
P.S. Ես չեմ կասկածում, որ իմ երկրի ներքին օկուպացիայի ավարտը մոտ է և ես այն ամեն կերպ մոտեցնելու եմ ավարտին: Ես չեմ կասկածում իմ համոզմունքների և սյզբունքների ճիշտ լինելու մեջ ոչ մի րոպե: Ձիգ և համբերատար գործելու եմ Հայաստան կոչվող խրամատում, ոչ թե ապագա արևմտյան ադրբեջանում և նույնն էլ եղբայրաբար խնդրում և ակնկալում եմ բոլորիցդ»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular