Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը
Azerbaijan![Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը](/timthumb.php?src=disc/03-05-24/a621995009768bd3c4c5ca994e03c79c.jpg&w=780)
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը ժամանել է Ադրբեջան։
«Ժամանել եմ Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը COP29-ի, ականազերծման և այլ հարցերի վերաբերյալ: Այցը սկսվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտաքին գործերի փոխնախարար Ֆուադ Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումով: Սա կարևոր հնարավորություն է Հարավային Կովկասում կանաչ էներգիայի, տարածաշրջանային կապերի և խաղաղության համար դրական օրակարգ ստեղծելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կուպմանը։
![](banners/armflix.jpg)