Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա
World![Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա](/timthumb.php?src=disc/03-05-24/4240b8b3a02fbd566ba9307774bd6249.jpg&w=780)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել և մտադիր չէ միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Նա այսպես է պատասխանել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շահագրգռված է Հարավային Կովկասի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի խաղաղ, կայուն, բարգավաճ զարգացմամբ»։
Մինչ այս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Վրաստանը վտանգում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հեռանկարները հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած օրենքը «ներշնչված է» Մոսկվայից։
![](banners/armflix.jpg)