Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին
World Press![Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին](/timthumb.php?src=disc/03-05-24/5a9af7f0cfce3932f5fb16f1f8497bfb.jpg&w=780)
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը կժամանի Կահիրե՝ շարունակելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները, հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Եգիպտոսը կընդունի ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը, որը վաղը կժամանի Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հետ կապված իրավիճակի զարգացումը»,- հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մեկ շաբաթ ժամանակ է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում՝ ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում։
![](banners/armflix.jpg)