Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)
VideoԲրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ուժեղ ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվել, 68-ը անհետ կորել է, հայտնում է CNN Brasil-ը։
Շաբաթվա սկզբից Ռիո Գրանդե դու Սուլում հորդառատ անձրևներ են։ Մինչ օրս տարերային աղետից տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Այսպիսով, տասնյակ հազարավոր տեղի բնակիչներ լքել են իրենց տները և այժմ գտնվում են ապաստարաններում։
Ըստ Բրազիլիայի Երկրաբանական ծառայության տվյալների՝ ջրհեղեղն ամենաուժեղն է եղել վերջին 80 տարում, մի քանի քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել՝ սկսած գրեթե 150 տարի առաջ գրանցված տվյալներից:
![](disc/04-05-24/d144d1a8193320098d55d473f56239a2.jpg)
![](disc/04-05-24/ffa6e72121378756e3356918239859b5.jpg)
![](disc/04-05-24/0abe8500ff5bece4528022282cef5e28.jpg)
![](disc/04-05-24/5247d0f3ff22f6f88ecda62df99cf3c7.jpg)
![](disc/04-05-24/c252efc9f3b710d0d98e8eaad6dd827f.jpg)
![](banners/armflix.jpg)