ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում
Foreign![ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում](/timthumb.php?src=disc/04-05-24/e27c454b7f4be7000860528e593845ae.jpg&w=780)
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկի հետ, հայտնում են «ՔՊ» կուսակցության մամուլի ծառայությունից։
Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում:
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում:
![](banners/armflix.jpg)