«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Leisure![«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը](/timthumb.php?src=disc/05-05-24/7819e0f0a1d3b5c1c20588001eb66950.jpg&w=780)
Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:
«Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Այս տարի ևս «Փիրուզագույն գորգը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի YouTube-ի ալիքով, ինչպես նաև TikTok-ի եվրատեսիլյան հարթակով։
«Լադանիվա»-ի մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է:
Մայիսի 6-ից մեկնարկում է «Եվրատեսիլ»-ի մրցութային շաբաթը։ Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին։ Մրցույթի Մեծ եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Առաջին ալիքով մայիսի 7-ին, 9-ին, և 11-ին՝ 23.00-ին։
![](disc/05-05-24/26435bad590a75e59a3003ac0cdf8296.jpg)
![](banners/armflix.jpg)