Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին
Other![Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին](/timthumb.php?src=disc/10-05-24/0d444dd5087532d3b01e40f56ca34c21.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամը Հյու Թաուն քաղաքի հիվանդանոց այցելության ժամանակ ասել է, որ իր կինը՝ Քեյթ Միդլթոնը, ով բուժվում է քաղցկեղից, «լավ է զգում իրեն»։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Sky News-ը։
«Նա իրեն լավ է զգում», - ասել է Ուիլյամը՝ ի պատասխան հիվանդանոցի ադմինիստրատորի հարցին:
Մինչ այս Քեյթ Միդլթոնի ընկերուհին՝ Ամայա Արիետան խոստովանել էր, որ իրեն ապշեցրել է արքայադստեր ախտորոշումը։ Կնոջ խոսքով՝ Միդլթոնի և նրա ընտանիքի համար այս պահին շատ դժվար է։
![](banners/armflix.jpg)